Հետևեք մեզ։

Մխչյան գյուղում տան տանիք է այրվել

11:10, 25 փետրվար 2024
Մխչյան գյուղում տան տանիք է այրվել

 

Փետրվարի 25-ին, ժամը 04։40-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մխչյան գյուղի Գայի փողոցում այրվում է տուն։ 

 

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

 

Հրդեհը մեկուսացվել է ժամը 05։15-ին, մարվել` 05։58-ին: Մասամբ այրվել են տան տանիքի փայտե կառուցատարրերը՝ մոտ 40 քմ։