Հետևեք մեզ։

Թող համարեն մեր քայլը դավաճանություն, բայց ոչ մեզ` դավաճան. Հովիկ Աղազարյան (տեսանյութ)

20:19, 05 ապրիլ 2023
Թող համարեն մեր քայլը դավաճանություն, բայց ոչ մեզ` դավաճան. Հովիկ Աղազարյան (տեսանյութ)

Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը Hayastan.news-ի հետ զրույցում անդրադարձավ երեկ ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում տեղի ունեցածին։ Նրա խոսքով՝ իրեն դուր չի եկել տեղի ունեցածը։ Բայց նա չքննադատեց իրենց խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանի պահվածքը, երբ նա սպառնում էր կտրել ընդդիմության ՄԻՊ թեկնածու Էդգար Ղազարյանի լեզուն։ «Մեր խմբակցության քարտուղարի պահվածքը ընդամենը արձագանք էր էն խեղկատակությանը, որը իրականացնում էին հանձնաժողովի նախագահը՝ տիկին Թագուհի Թովմասյանը, և ՄԻՊ թեկնածու Էդգար Ղազարյանը»,-ասաց Աղազարյանը։

ՔՊ-ական պատգամավորը համարում է նաև, որ իրենց Հայաստանի հպարտ քաղաքացիները չեն կարող «դավաճան» անվանել, քանզի հենց իրենց ասում են «դավաճան»՝ չափալախը ստանում են։ Աղազարյանը, սակայն, դեմ չէ, որ իրենց իշխանության քայլերը անվանեն դավաճանություն, բայց ոչ իրենց՝ դավաճան։ «Թող համարեն մեր քայլը դավաճանություն, բայց ոչ մեզ` դավաճան»,-ասաց Հովիկ Աղազարյանը։

 

Մանրամասները՝ տեսանյութում․

 

 

 

Վահե ՄԱԿԱՐՅԱՆ