Հետևեք մեզ։

Օդի ջերմաստիճանը կնվազի․ առաջիկա օրերի եղանակի տեսությունը

14:01, 25 փետրվար 2024
Օդի ջերմաստիճանը կնվազի․ առաջիկա օրերի եղանակի տեսությունը

Երևան քաղաքում`

Փետրվարի 25-ի ցերեկը քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է թույլ և կարճատև տեղումներ, սպասվում է քամու ուժգնացում 16-19մ/վ արագությամբ:Փետրվարի 26-29-ին, մարտի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ 

 

Հանրապետության տարածքում`

Փետրվարի 25-ի ցերեկը առանձին շրջաններում, 26-ին Լոռիի և Տավուշի առանձին հատվածներում սպասվում են թույլ տեղումներ և մառախուղ: Փետրվարի 27-29-ին, մարտի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հյուսիսարևմտյան 2-5 մ/վ, փետրվարի 25-ին առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում 16-20մ/վ արագությամբ:Օդի ջերմաստիճանը փետրվարի 25-ի ցերեկը, 26-ին կնվազի 4-5 աստիճանով, փետրվարի 29-ից մարտի 1-ին նույնքան կբարձրանա։