Թբիլիսիում Believe in Ukraine խորագրով ցույց է անցկացվեկ՝ Ուկրաինայում Ռուսաստանի պատերազմի մեկնարկի երկրորդ տարելիցի կապակցությամբ՝ ի պաշտպանություն Ուկրաինայի ։
Ակցիայի կազմակերպիչները Վրաստանում բնակվող Ուկրաինայի քաղաքացիներ են։ Նրանք Հանրապետության հրապարակից երթով շարժվել են դեպի Վրաստանի խորհրդարանի շենք։
Ինչպես նշել է հանրահավաքի մասնակիցներից մեկը՝ Թամարա Վիչկանովան, այսօրվա հավաքի պատճառներից մեկը պատերազմում զոհված հերոսների հիշատակը հարգելն է։
«Այսօր մենք հավաքվել ենք հարգելու պատերազմում զոհված մեր հերոսների հիշատակը։ Մենք ուզում ենք, որ ամբողջ աշխարհը ևս մեկ անգամ ուշադրություն դարձնի մեզ, մեկ անգամ ևս ասի այն, ինչ կատարվում է մեր երկրում »,- ասաց հանրահավաքի մասնակիցը։