FREEDOC վավերագրական կինոակումբը հայտարարել էր, որ մեծ աղմուկ հանած պոռնոստղի մասին «Արտյոմ և Եվա» ֆիլմի երևանյան պրեմիերան կայանալու է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում։ Բուհը տարածել է հայտարարություն․ «Տեղեկացնում ենք, որ ռեժիսոր Եվգենի Միլիխի «Արտյոմն ու Եվան» ֆիլմի ցուցադրությունն ու երևանյան պրեմիերան Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում ՉԻ կայանալու։ Հավելենք, որ FREEDOC վավերագրական ֆիլմերի ակումբի ցուցադրությունների հետ բուհը որևէ առնչություն չունի»։
Եվգենի Միլիխի մեծ աղմուկ հանած Ֆիլմը չի ցուցադրվի, բուհը որևէ առնչություն չունի․ ԵԹԿՊԻ-ի հայտարարությունը
16:26, 25 փետրվար 2024