Հետևեք մեզ։

Ձորաղբյուրի փոքր գերեզմանատան մոտակայքում ավտոմեքենան կախվել է դեպի ձորակը (լուսանկարներ)

16:33, 25 փետրվար 2024
Ձորաղբյուրի փոքր գերեզմանատան մոտակայքում ավտոմեքենան կախվել է դեպի ձորակը (լուսանկարներ)
Փետրվարի 25-ին, ժամը 12։59-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ձորաղբյուր գյուղի փոքր գերեզմանատան մոտակայքում ավտոմեքենան կախվել է դեպի ձորակը, տուժածներ չկան. ուղղելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։
Փրկարարներն ուղղել են «Opel» մակնիշի ավտոմեքենան։