Հռոմի Ֆրանցիսկոս պապը կրկին կոչ է արել դիվանագիտական ճանապարհով լուծել Ուկրաինայում հակամարտությունը, որտեղ, ըստ նրա, խաղաղության հեռանկարներ չկան։
«Երեկ՝ փետրվարի 24-ին, մենք ցավով նշեցինք Ուկրաինայում լայնամասշտաբ պատերազմի մեկնարկի երկրորդ տարելիցը, այնքան զոհեր, վիրավորներ, ավերածություններ, արցունքներ կան մի ժամանակաշրջանում, որը դառնում է անհավանական երկար, և որում վերջ չի երևում»,- ասել է պոնտիֆիկոսը Վատիկանի Սուրբ Պետրոսի հրապարակում ավանդական կիրակնօրյա քարոզից հետո:
Նրա խոսքով՝ ուկրաինական հակամարտությունը ոչ միայն ոչնչացնում է Եվրոպայի այդ տարածաշրջանը, այլև «վախի և ատելության համաշխարհային ալիք է առաջացնում»։