Ես չեմ ասի, թե քանիսն են վիրավորվել, քանի որ Ռուսաստանը կիմանա, թե քանիսն են լքել մարտադաշտը։ Այս մասին ասել է Ուկրաինայի նախագհ Վլադիմիր Զելենսկին։
Երկրի նախագահը նշել է, որ Ուկրաինայում անհայտ կորածներ կան, սակայն այս թիվը դեռ չի հայտարարվի։ «Անցած փոխանակումները ցույց տվեցին, որ մի քանի անհայտ կորած տղաներ ողջ են վերադարձել:
Զոհերի թվի վերաբերյալ Զելենսկին ասել է․ «Երեսուն հազար ուկրաինացի զինվոր է զոհվել այս պատերազմում, ոչ 300 հազար, ոչ 150 հազար, ինչպես Պուտինն ու նրա խաբեբա շրջապատն են ստում, բայց այս կորուստներից յուրաքանչյուրը մեզ համար մեծ կորուստ է, 180 հազար ռուս է զոհվել»։