Հետևեք մեզ։

Տաշիրում հրդեհ է բռնկվել. անասնագոմից դուրս է բերվել 100 խոշոր եղջերավոր անասուն

09:17, 26 փետրվար 2024
Տաշիրում հրդեհ է բռնկվել. անասնագոմից դուրս է բերվել 100 խոշոր եղջերավոր անասուն

 

Փետրվարի 25-ին, ժամը 21։03-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ «Նայմենդան» կոչվող տարածքում այրվում են անասնագոմեր։    

 

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

 

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Տաշիր քաղաքի Բաղրամյան փողոցում գտնվող անասնագոմի տանիքում (մոտ 700 քմ)։

 

Հրդեհը մեկուսացվել է ժամը 21։27-ին, մարվել՝ 22:27-ին։ Անասնագոմում այրվել են պահակի սենյակը (մոտ 6 քմ) և տանիքի փայտե կառուցատարրերն ու առաստաղը մասամբ՝ մոտ 25 քմ։

 

Փրկարարներն անասնագոմից դուրս են բերել 100 խոշոր եղջերավոր անասուն։