Հետևեք մեզ։

Մերկասառույցի պատճառով 14 բեռնատար և 7 մարդատար ավտոմեքենա հայտնվել են խցանման մեջ (լուսանկար)

09:21, 26 փետրվար 2024
Մերկասառույցի պատճառով 14 բեռնատար և 7 մարդատար ավտոմեքենա հայտնվել են խցանման մեջ (լուսանկար)

Փետրվարի 25-ին, ժամը 20։57-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կապան-Գորիս ավտոճանապարհի 29-րդ կմ-ին մերկասառույցի պատճառով առկա են խցանումներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

 

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը և մեկ մարտական հաշվարկ:

 

Ժամը 21:55-ից փետրվարի 26-ը 00։30-ը փրկարարները քարշակման միջոցով օգնություն են ցուցաբերել 14 բեռնատար և 7 մարդատար ավտոմեքենաների, որոնք շարունակել են ընթացքը: