Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն շնորհավորել է թուրքական պետության ղեկավար Ռեջեփ Թայիփ Էրդողանին ծննդյան 70-ամյակի առթիվ և հույս հայտնել, որ շուտափույթ հանդիպում կկայանա։
«Ես ձեզ ճանաչում եմ որպես համառ և իմաստուն քաղաքական գործչի և իր հայրենիքի շահերին անմնացորդ նվիրումով անձի։ Դուք պետական ոլորտում հասել եք նշանակալի ձեռքբերումների։ Ձեզ բնորոշ մասնագիտական գործունեությունը, խարիզման և պրագմատիզմը իսկական հարգանք է առաջացնում»,- ասվում է Լուկաշենկոյի մամուլի ծառայության տարածած շնորհավորանքի տեքստում։
Բելառուսի նախագահը վստահություն է հայտնել, որ Էրդողանը շատ գաղափարներ ու ծրագրեր ունի առջևում, որոնք պետք է կյանքի կոչվեն Թուրքիայի ապագայի համար։ «Ես հուսով եմ` առաջիկայում հանդիպում տեղի կունենա, որը, անկասկած, նոր էջ կբացի Մինսկի և Անկարայի հարաբերություններում»,- նշել է Բելառուսի ղեկավարը։