SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ փետրվարի 21-ին Հայաստանի Քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում ՀՀ Քր․ օր․-ի 162 հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետի հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։ Սույն գործը նախաձեռնվել է ՀՀ Արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի թիվ 01 խցում պահվող դատապարտյալ Արմեն Զ․-ի կողմից իր շուրթերը գնդասեղով (բուլավկա) միմյանց միացնելու փաստով։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքը տեղի է ունեցել փետրվարի 18-ին, իսկ փետրվարի 9-ին նա իր շուրթերը կարել էր, պատճառաբանելով, որ ինքը ցանկանում է, որպեսզի իրեն տեղափոխեն այլ քրեակատարողական հիմնարկ։
Վանաձորի բանտում դատապարտյալը կարել է շուրթերը, ապա գնդասեղով միացրել իրար. shamshyan.com
12:39, 26 փետրվար 2024