Հետևեք մեզ։

Արցախում տեղի է ունեցել խորհրդակցություն`ռուս խաղաղապահների հետ համագործակցության հարցով

22:45, 05 ապրիլ 2023
Արցախում տեղի է ունեցել խորհրդակցություն`ռուս խաղաղապահների հետ համագործակցության հարցով

Այսօր տեղի է ունեցել խորհրդակցություն Արցախում ռուսական խաղաղապահ զորախմբի հետ համագործակցության ապահովման կենտրոնի նորանշանակ ղեկավարի և աշխատակազմի աշխատողների մասնակցությամբ: Քննարկվել են խաղաղապահների հետ համագործակցության ուղղությունները, աշխատանքի կազմակերպման եղանակները, Կենտրոնի իրավասությանը վերաբերող հարցերի կապակցությամբ որոշումներ ընդունելու սկզբունքներն ու մոտեցումները, գործունեությունը իրավական կարգավորման ենթարկելու հետ կապված հարցերը: