Այսօր՝ ապրիլի 5-ին, վրաերթ է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 15:40-ի սահմաններում «Վարդենիս» բժշկական կենտրոնից ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Վարդենիսի բաժին ահազանգ է ստացվել, որ անհայտ քաղաքացիների կողմից «վերին ծնոտի 1-ին, 2-րդ, 3-րդ կտրիչ ատամների վնասվածքներ, դեմքի շրջանի սալջարդ, ցնցում հարցականով» իրենց մոտ է տեղափոխվել մի երեխա: Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։
Ոստիկանները պարզել են, որ վիրավորը Գեղարքունիքի մարզի բնակիչ 10-ամյա Մարիա Կ.-ն է: Պարզվել է, որ նույն օրը՝ ժամը 15:30-ի սահմաններում, Գեղարքունիքի մարզի բնակիչ 38-ամյա Գեղամ Հ․-ն, իր վարած ՎԱԶ 2107 մակնիշի ավտոմեքենայով, Վարդենիս քաղաքի Շահումյան փողոցում վրաերթի է ենթարկել աշակերտուհի Մարիա Կ.-ին:
Գեղամ Հ.-ն աշխատում է Գեղաքունիքի մարզի գյուղերից մեկի միջնակարգ դպրոցում, որպես պատմության ուսուցիչ: