Հետևեք մեզ։

87 տարեկանում մահացել է Ռոտշիլդների ընտանիքից բրիտանացի ֆինանսիստ և գործարար լորդ Ջեյքոբ Ռոտշիլդը

15:30, 26 փետրվար 2024
87 տարեկանում մահացել է Ռոտշիլդների ընտանիքից բրիտանացի ֆինանսիստ և գործարար լորդ Ջեյքոբ Ռոտշիլդը

87 տարեկանում մահացել է Ռոտշիլդների ընտանիքից բրիտանացի ֆինանսիստ և գործարար լորդ Ջեյքոբ Ռոտշիլդը։ Այս մասին Ռոտշիլդ հիմնադրամի կողմից կառավարվող Waddesdon կալվածքը հայտնում է X սոցիալական ցանցում։


«Խոր վշտով Rothschild Foundation-ը և Waddesdon Estate-ը հայտնում են Լորդ Ռոտշիլդի՝ գործարար, ձեռներեց, բարերար և մշակութային առաջնորդի մահվան մասին։


Ջեյքոբ Ռոտշիլդն իր կարիերան սկսել է ընտանեկան բանկում 1963 թվականին, որից հետո դարձել է ապահովագրական ընկերությունների խմբի հիմնադիրներից մեկը։ 2002 թվականին լորդ Ռոտշիլդը հանգուցյալ թագուհի Էլիզաբեթ II-ի կողմից պարգևատրվել է Արժանիքի շքանշանով։