Հետևեք մեզ։

Ռումբ չէր․ ոստիկանապետը հայտնել է, թե ինչ է հայտնաբերվել ՔՊ գրասենյակի մոտ

17:17, 26 փետրվար 2024
Ռումբ չէր․ ոստիկանապետը հայտնել է, թե ինչ է հայտնաբերվել ՔՊ գրասենյակի մոտ

ՔՊ գրասենյակի մոտ հայտնաբերված պայթուցիկ սարք չի եղել, այլ՝ «մուլյաժ» որը վնասազերծել են, իրենից վտանգ չի ներկայացնում։ Այս մասին հայտնել է ոստիկանապետ Արամ Հովհաննիսյանը։

Հիշեցնենք, որ այսօր՝ ժամը 13:40-ի սահմաններում, ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ էր ստացվել, որ Գյուլբենկյան 30/3 շենքի բակում ռումբ է դրված և այն պայթելու է։ Նշված հասցեում է տեղակայված «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության գրասենյակը։