Հետևեք մեզ։

Արարատի մարզում հրդեհ է բռնկվել

19:16, 26 փետրվար 2024
Արարատի մարզում հրդեհ է բռնկվել
Փետրվարի 26-ին, ժամը 13:37-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Զորակ գյուղի 7-րդ փողոցի տներից մեկում։
 Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է գյուղի Գևորգ Չաուշի փողոցի 2-րդ նրբանցքի տներից մեկի ննջասենյակում։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 14:00-ին, մարվել՝ 14:33-ին: Ննջասենյակում այրվել է գույքը, ջերմահարվել՝ կենցաղային տեխնիկա: