Հետևեք մեզ։

Դա նվեր է. դատարանը մերժել է ամուսնու կամ երիկամը, կամ 1,5մլն դոլար վերադարձնելու հայցն ընդդեմ նախկին կնոջ

21:05, 26 փետրվար 2024
Դա նվեր է. դատարանը մերժել է ամուսնու կամ երիկամը, կամ 1,5մլն դոլար վերադարձնելու հայցն ընդդեմ նախկին կնոջ

Նյու Յորք նահանգից բժիշկ Ռիչարդ Բատիստան իր կնոջը երիկամ է տվել՝ նրա կյանքը փրկելու համար։ Այդպիսով նա նաև հույս է ունեցել փրկել իր ամուսնությունը։ 

 

Կինը ընդունել է երիկամը, ապա ամուսնալուծության հայց է ներկայացրել։ Բժիշկը մի քանի տարի չի կարողացել ուշքի գալ նման խաբեությունից ու վերջապես որոշել է դատական հայց ներկայացնել ընդդեմ նախկին կնոջ։

 

 Բժիշկը նրանից պահանջել է վերադարձնել երիկամը կամ վճարել 1,5 մլն դոլար։

 

Դատարանը մերժել է նրա հայցը՝ որոշելով, որ երիկամը նվեր է, և, ընդհանրապես, այն արդեն ոչ թե իրենն է, այլ նախկին կնոջինը։ Իսկ գումար պահանջելու համար նրան  քրեական մեղադրանք է սպառնում։