Անվտանգային քաղաքականության հետազոտական կենտրոնի նախագահ Արեգ Քոչինյանն անդրադարձել է Հանրային հեռուստաընկերությունում իր և Սուրեն Սահակյանի միջև տեղի ուենցած միջադեպին։ Նա իր ֆեյսբուքյան էջում գրել է․
«Հարգելինե՛ր, կապված մամուլում տեղ գտած շահարկումների ու մեղադրանքների հետ։
Հանրային հեռուստաընկերության բակում «Տարբեր կարծիքներ» հաղորդումից հետո իմ և Սուրեն Սահակյանի միջև իսկապես տեղի է ունեցել անախորժ իրավիճակ։ Այդ իրավիճակը փոխադարձաբար չպետք է թույլատրվեր։ Հարցը ինձ համար անձնապես փակ է, գտնվում է իրավապահ մարմինների դաշտում և, կարծում եմ, հանրային քննարկումները նպատակահարմարություն չունեն»։