Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը կոչ է արել փոխշահավետ լուծում գտնել երկիր ուկրաինական հացահատիկի անսահմանափակ ներկրման շուրջ ստեղծված իրավիճակում։ Այս մասին քաղաքական գործիչը հայտարարել է կանադացի գործընկեր Ջասթին Թրյուդոյի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ, փոխանցում է Ukrinform գործակալությունը։
«Հասկանալի է, որ դժվար պահ է, մենք պետք է լուծում գտնենք։ Եթե մենք հիմա վիճենք ու այս հարցի լուծումը չգտնենք, դա կլիներ մեր ժողովուրդների պատմության ամենամեծ հիմարությունը։ Ի վերջո, մենք միմյանց կարիքն ունենք ավելի, քան երբևէ, և ես հույս ունեմ, որ բոլորը դա կհասկանան»,- ասել է Տուսկը՝ հույս հայտնելով, որ ուկրաինացի քաղաքական գործիչների կողմից քննադատություն չի լինի։
Լեհաստանի վարչապետը նաև Լեհաստանի և Ուկրաինայի շահերի բախումն անվանել է ոչ թե «լեհ-ուկրաինական հարաբերությունների դեֆիցիտ», այլ «կրիտիկական պահ» և խնդրել է Կիևին և Բրյուսելին հաշվի առնել լեհ ֆերմերների դժգոհությունը։