Գերագույն հոգևոր խորհրդի ընդլայնված կազմով ժողովի մասնակիցներին Ամենայն Հայոց Կաթողիկոսը ուղեկցել է նորոգվող Մայր տաճար, հայտնում են Մայր Աթոռից։
Արդեն գմբեթի ու որմնանկարների մեծ մասի վերականգնումն ավարտվել է։ Որմնանկարները նախ իջեցրել են պատերից, վերամշակել, վերականգնել ու կրկին տեղադրել։ Հատկապես ուշադրություն են դարձրել ջեռուցման, օդափոխության և ջրահեռացման համակարգերի կառուցմանը։ Առաջիկայում շինարարները պատրաստվում են մարմարե սալերով պատել տաճարի գրեթե 900 քմ մակերեսով հատակը։
Մանրամասն՝ տեսանյութում․