Ռուսաստանի կառավարությունը ծրագրում է մարտի 1-ից վեցամսյա արգելք մտցնել Ռուսաստանից բենզինի արտահանման համար։ Այս մասին լրագրողներին հաստատել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսանդր Նովակի ներկայացուցիչը, գրում է Риа Новости-ն։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը հաստատել է բենզինի արտահանման ժամանակավոր արգելքը մարտի 1-ից վեց ամսով և բորսայում դիզելային վառելիքի վաճառքի աճը մինչև 16%։