Հետևեք մեզ։

Ֆրանսիայում ամփոփվել է «Ծագումով Հայեր»-ի 15-ամյակը․ Գագիկ Ծառուկյանն առաջարկել է «Շառլ Ազնավուրի անվան ոսկե մեդալի» պարգևատրման հաջորդ արարողությունն անցկացնել Հայաստանում (տեսանյութ)

11:57, 27 փետրվար 2024
Ֆրանսիայում ամփոփվել է «Ծագումով Հայեր»-ի 15-ամյակը․ Գագիկ Ծառուկյանն առաջարկել է «Շառլ Ազնավուրի անվան ոսկե մեդալի» պարգևատրման հաջորդ արարողությունն անցկացնել Հայաստանում (տեսանյութ)
Ֆրանսիայի Ավինյոն քաղաքում ամփոփվել է «Ծագումով Հայեր» հայրենաճանաչ նախագծի 15-ամյակը՝ «Շառլ Ազնավուրի անվան ոսկե մեդալի» պարգևատրման արարողությամբ:
 
«Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի հովանավորությամբ և աջակցությամբ կյանքի կոչված այս հրաշալի արարողության մասնակիցներին՝ մեր սփյուռքահայ անվանի հայրենակիցներին, Գագիկ Ծառուկյանի ուղերձը և նպատակը մեկն էր՝ հաջորդ մրցանակաբաշխությունը կազմակերպել Մայր Հայրենիքում:
 
«Ես միշտ ասել եմ՝ աշխարհի մակարդակով ցանկացած ոլորտ վերցնես ու տասը լավագույնին ընտրես, այդ տասը անվան մեջ հայի անունն անպայման հնչելու է։ Մի առաջարկ էլ անեմ սփյուռքահայությանը, որոնցով ես հպարատանում եմ, շատ սիրում եմ, որովհետև որտեղ էլ ապրում են, նրանք շատ մեծ հարգանք են վայելում, հայի անունը բարձր են պահում։ «Շառլ Ազնավուրի անվան ոսկե մեդալի» պարգևատրման արարողությունը ես եմ առաջարկում, որ մյուս անգամ անցկացվի Հայաստանում, որ մենք հրավիրենք մեր արժանավոր հայությանը, որ գաք հայրենիք»,-ասել է Գագիկ Ծառուկյանը։
 
Մանրամասները՝ տեսանյութում․