«Զվարթնոց» օդանավակայանից ռուս սահմանապահների դուրս գալու հարցի քննարկման մասման մասնակից չեմ եղել, բայց ճիշտ կլինի, որ իրենք այնտեղից դուրս գան, դա իմ անձնական կարծիքն է։
Այս մասին ԱԺ-ում՝ լրագրողների հետ զրույցում, ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։
Դիտարկմանը, թե այսինքն նման հարց չի քննարկվում, Սիմոնյանն ասաց․ «Ես չեմ մասնակցել նման քննարկման, կարող է իրավապահների կամ համապատասխան մարմինների հետ քննարկվել է»։
Հարցին, թե ինչու ճիշտ կլինի, որ դուրս գան, Ալեն Սիմոնյանն ասաց․« Որովհետև մենք մեր երկրի սահմանները կպաշտպանենք, իսկ ես վստահ չեմ, որ իրենք մեր երկրի սահմանները կպաշտպանեն, իսկ դու վստա՞հ եք։ Ապացուցվեց մի քանի անգամ, որ չպաշտպանեցին, եկավ ԼՂ ինչ արեցին, հայերին դուրս ուղեկցեցին, մի օր էլ գան ինձ ու ձեզ ուղեկցեն «Զվարթնոցից»»։