Հետևեք մեզ։

Սոչիում տաքսին ուղևորներով ընկել է ձորը (լուսանկար)

12:59, 27 փետրվար 2024
Սոչիում տաքսին ուղևորներով ընկել է ձորը (լուսանկար)

Սոչիում տաքսին ձորն է ընկել, երկու ուղևորներ հոսպիտալացվել են. վարորդը չի տուժել, հայտնում է հանգստավայրի ճանապարհային ոստիկանությունը Telegram-ի իր ալիքում։
Գերատեսչության տվյալներով՝ վթարը տեղի է ունեցել երեքշաբթի առավոտյան Սոչիի կենտրոնական շրջանի Պյատիգորսկայա փողոցում։ «Տաքսու վարորդը կորցրել է կառավարումը, բախվել ճանապարհի երկաթե ցանկապատին և սահել ձորը, երկու ուղևոր վնասվածքներով հոսպիտալացվել են»,- ասվում է հաղորդագրության մեջ։ Ուղևորների ինքնությունը պարզվում է։ Վթարի փաստով պետավտոտեսչությունը հետաքննություն է անցկացնում։