Ֆրանսիացի ժանդարմները տասնյակ հրազեն են առգրավել 88-ամյա դերասան Ալեն Դելոնի տնից, հնարավոր է՝ նրա առողջական վիճակի պատճառով։ Այս մասին գրում է Parisien թերթը։
«Անցած շաբաթավերջին ժանդարմները տասնյակ հրազեն են առգրավել Ալեն Դելոնի տնից»,–գրում է թերթը։
Նշվում է, որ Դելոնը թույլտվություններ ունի իրեն պատկանող զենքի համար, սակայն դրանք առգրավվել են։ Թերթը որպես հնարավոր պատճառ նշում է դերասանի առողջական վիճակը։
Դելոնի առողջական վիճակը վերջերս վեճերի առարկա է դարձել նրա ընտանիքի անդամների և մերձավոր շրջապատի միջև։ Հաղորդվել է, որ դատախազությունը նախաքննություն է սկսել այն բանից հետո, երբ դերասանի կրտսեր որդի Ալեն-Ֆաբիենը բողոքել է իր քրոջ՝ Անուշկայից, ով իբր չարաշահել է հոր թուլությունը։ Դելոնի սիրելի Հիրոմի Ռոլինն իր հերթին նամակ է գրել դատախազություն, որտեղ նա մեղադրել է նրա երեխաներին ֆրանսիացի կինոաստղի «կանխամտածված սպանության փորձի» մեջ։