Հետևեք մեզ։

Պատմության լավագույն օրը․ իմ վարկանիշը երբեք այսքան բարձր չի եղել․ Թրամփ

10:11, 06 ապրիլ 2023
Պատմության լավագույն օրը․ իմ վարկանիշը երբեք այսքան բարձր չի եղել․ Թրամփ

ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփն ապրիլի 4-ը, այն օրը, երբ նրան մեղադրանք է առաջադրվել Նյու Յորքի դատարանում խարդախության համար և ժամանակավորապես ձերբակալվել է, անվանել է «պատմության լավագույն օրը»:

«Դա անհավատալի փորձ էր, թերևս լավագույն օրը պատմության մեջ մեկի համար, ով վերապրեց անհիմն մեղադրանքները», - գրել է նա իր Truth Social-ում:

Քաղաքական գործիչը նշել է, որ կալանավորումն ու մեղադրանք առաջադրելը դրական է ազդել 2024 թվականի նախագահական ընտրություններին մասնակցելու իր պլանների վրա․ «Իմ վարկանիշը երբեք այսքան բարձր չի եղել, նախընտրական քարոզարշավի համար հավաքվել է 10 միլիոն դոլար»,- ասել է նա։

Իր հերթին Թրամփի նախընտրական շտաբի դրամահավաքի կայքը այժմ առաջարկում է հանրապետականների վերնաշապիկ գնել, որը ոճավորված է  իրավապահ մարմինների կողմից Թրամփին տանելու լուսանկարով։ Նկարի տակ «մեղավոր չէ» մակագրությունն է։