Այսօր Երևանի ընդհանուր իրավասության դատարանում ԱԺ պատգամավոր Լևոն Քոչարյանի և Սերգեյ Առաքելայանի գործով առաջին դատական նիստն է, որի մասին երեկ տեղեկացրել էր պատգամավորը։
Այս առնչությամբ երեկ Լևոն Քոչարյանի կինը՝ Սիրուշոն ինստագրամյան էջի «սթորի» բաժնում հրապարակում է արել․ «Պատրաստվում ենք վաղվա «դատին»։ Էն, որ ոստիկանները բոլորի առաջ Լևոնին հարվածում էին, հիմա դեռ փորձում են դրա համար իրեն դատել։ Աբսուրդը չի վերջանում»։
Հիշեցնենք, որ Լևոն Քոչարյանը մեղադրվում է չորս ոստիկանի նկատմամբ բռնություն գործադրելու մեջ։