Եվս երեք կին մեղադրել են իսպանացի ռեժիսոր Կառլոս Վերմուտին սեռական ոտնձգությունների մեջ, երբ նրանք հարաբերությունների մեջ են եղել նրա հետ: Այս մասին գրում է Pais թերթը՝ վկայակոչելով կանանց հայտարարությունները։
Ավելի վաղ այլ կանայք ևս հայտնել էին Վերմուտի կողմից սեռական բռնության ենթարկվելու մասին։
Ըստ հրապարակման՝ նկարչի զոհերը եղել են ուսանող, նրա արտադրություններից մեկի աշխատակից և մշակույթի ոլորտի աշխատող։ Նրանք պնդում են, որ ռեժիսորը, իբր, օգտվել է կինոարդյունաբերության մեջ իր ճանաչումից և դիրքից և առանց իրենց համաձայնության բռնի սեռական հարաբերությունների ունեցել իրենց հետ։
Վերմուտը, որը երեք անգամ հարցազրույց է տվել El Pais-ին, վստահեցրել է, որ բոլոր գործողությունները կատարել է կանանց համաձայնությամբ։