Դերասանուհի Լուիզա Ներսիսյանը ինստագրամյան իր էջի «Stories» բաժնում լուսանկարներ է հրապարակել ամուսնու՝ դերասան Հրանտ Թոխատյանի հետ։
Նրանք այժմ միասին ԱՄՆ-ում են։ Ներսիսյանը մի քանի օր առաջ է մեկնել Նահանգներ, որտեղ բուժում է ստանում Հրանտ Թոխատյանը։
Հիշեցնենք, որ Հրանտ Թոխատյանի մոտ առկա է սիրտ-անոթային համակարգի խնդիր: