Հետևեք մեզ։

Քաղաքացին ցանկացել է ինքնասպանություն գործել

10:52, 06 ապրիլ 2023
Քաղաքացին ցանկացել է ինքնասպանություն գործել

Ապրիլի 6-ին, ժամը 05։41-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ քաղաքացին ցանկանում է ինքնասպանություն գործել՝ նետվելով Կիևյան կամրջից։

ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ 

Փրկարաները կանխել են Հ․ Ջ․-ի (ծնված 1997 թ․) ինքնասպանության փորձը․ վերջինս տեղափոխվել է ոստիկանության Մաշտոցի բաժին։