Հետևեք մեզ։

Ինչպես ստացվե՞ց, որ Աշոտ Փաշինյանին որպես տուժող ներկայացնող դատախազը Լևոն Քոչարյանին մեղադրող դատախազն է․ պաշտպան

15:13, 27 փետրվար 2024
Ինչպես ստացվե՞ց, որ Աշոտ Փաշինյանին որպես տուժող ներկայացնող դատախազը Լևոն Քոչարյանին մեղադրող դատախազն է․ պաշտպան

Երևանի ընդհանուր իրավասության դատարանում՝ նախագահությամբ դատավոր Կարեն Ֆարխոյանի, այսօր մեկնարկել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանի և «Դիմադրություն» շարժման մասնակից Սերգեյ Ասատուրովի գործով դատական նիստը։

Դատական նիստից Քոչարյանի պաշտպաններից Կոչուբաևը գործով հանրային մեղադրող Արթուր Դանիելյանին հարցրեց, թե ի՞նչ հարաբերություններ ունի, կամ ունի՞, թե՞ ոչ որևէ հարաբերություն Նիկոլ Փաշինյանի ընտանիքի հետ։ Հանրային մեղադրողը հղում անելով Քրեական դատավարության օրենսգրքին, ասաց, որ որևէ հարցի չի պատասխանի։

Ի պատասխան, Կոչուբաևն ասաց, որ գուցե նրա ժխտող պատասխանն իրեն բավարարա լիներ, բայց խուսափողական պատասխանն այլ բան է ասում։

Նա ցուցադրեց Աշոտ Փաշինյանի և դատախազի իր բնորոշմամբ՝ մտերմիկ զրույցը Գայանե Մարտիրոսյանի գործով նիստին և Քոչարյանի պաշտպանական թիմը միջնորդություն ներկայացրեց դատախազին վարույթից հեռացնելու մասին՝ ոչ անաչառ լինելու հիմքով։

 

«Նույն դատախազը հանդիսացել է նաևՆիկոլ Փաշինյանի որդու՝ Աշոտ Փաշինյանի մեղադրանքը պաշտպանող դատախազը։ Ինչպե՞ս ստացվեց, որ Արթուր Դանիելյանը ընտրվեց Լևոն Քոչարյանին մեղադրող դատախազ, երբ նա եղել է նաև Աշոտ Փաշինյանին՝ որպես տուժող՝ մեղադրանքը ներկայացնող դատախազ։ Աշոտ Փաշինյան, Լեւոն Քոչարյան եւ նույն դատախազ. ինչպե՞ս է ստացվում»,-ասաց պաշտպանը։

Դատարանը մերժեց միջնորդությունը, դատախազը վարույթից չհեռացվեց։

 

Դատախազը կանչում և ինչ-որ բան է շշնջում Աշոտ Փաշինյանի ականջին