Ապրիլի 12-ին լրանում է Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետի երկարամյա դեկան, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Գագիկ Ղազինյանի պաշտոնավարման ժամկետը։ Գագիկ Ղազինյանը չի հայտնել՝ առաջադրվելու է, թե ոչ։
Նույն ֆակուլտետի երկարամյա դասախոս Գևորգ Պետրոսյանը, ում քաղաքական հայացքների պատճառով 2023-ի ամռանն ազատել էին աշխատանքից, և դատական հայց է ներկայացված, գրել է, որ մտադրություն ունի իր թեկնածությունն առաջադրել դեկատի պաշտոնում․
«Սիրելի ուսանողներ, մտադրություն ունեմ թեկնածությունս առաջադրել ԵՊՀ Իրավագիտության ֆակուլտետի դեկանի պաշտոնում, քանի որ, ըստ շրջանառվող լուրերի, ոչ ոք չի հանդգնում նման հայտ ներկայացնել ֆակուլտետի ներսից…
Ձեր կարծիքը որոշիչ է…»,-գրել է Գևորգ Պետրոսյանը։