Մոսկվան Ալեքսեյ Նավալնիի մահվան հանգամանքները պարզաբանելու G7 երկրների պահանջը համարում է պետության ներքին գործերին միջամտելու փորձ: РБК-ի հաղորդմամբ՝ այս մասին ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Նավալնիի մահվան հանգամանքները լիովին պարզելու պահանջն անընդունելի է։ Մենք դա համարում ենք Ռուսաստանի ներքին գործերին միջամտելու կոպիտ փորձ»,- ասել է նա։
Բացի այդ, Զախարովան պահանջել է G7 երկրներից նախ արձագանքել Մոսկվայի խնդրանքներին՝ կապված Նավալնիի փորձարկումների արդյունքների հետ, որոնք նրանից վերցվել են Գերմանիայում։ Արտաքին գործերի նախարարության խոսնակը նաև հայտարարել է, որ Սերգեյ և Յուլիա Սկրիպալների թունավորման, ինչպես նաև «Հյուսիսային հոսքի» դիվերսիաների վերաբերյալ պարզաբանումները ևս չկան։