Եվրոպան Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկուն խորհուրդ է տալիս հնարավորինս շատ երկրներ հավաքել իր «խաղաղության բանաձեւի» շուրջ և «ընտանեկան լուսանկարներ» անել նրանց հետ։ Այս մասին Եմենի վարչապետ, արտգործնախարար Ահմեդ Ավադ բեն Մուբարաքի հետ բանակցությունների արդյունքներով մամուլի ասուլիսում հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։
«Իմ լավ ընկերներից մեկն ինձ ցույց տվեց, թե ինչ խորհուրդներ են տալիս եվրոպացիները Զելենսկուն «խաղաղության բանաձևի» շուրջ այս հավաքները կազմակերպելիս: Հիմնական խորհուրդն այն է, որ ոչ մի դեպքում չտարածեն փաստաթղթերի նախագիծ այս հանդիպումներից; Հիմնական բանը, մեջբերում եմ. «Այս հանդիպումներից յուրաքանչյուրը պետք է ներառի «ընտանեկան լուսանկար»»: Եվ որքան շատ մարդ լինի այս լուսանկարում, այնքան ավելի համոզիչ կլինի, կարծում են, բացատրությունը, որ Ռուսաստանը հակադրվում է ողջ առաջադեմ մարդկությանը»,-ասել է Լավրովը։
«Ծիծաղելի է։ Լուսանկարների նկատմամբ այս մոլուցքը վաղուց առկա է արևմտյան քաղաքականության մեջ», - հայտարարել է ռուս նախարարը։
Լավրովը հավելել է, որ այն հիմքը, որից Շվեյցարիան և արևմտյան այլ երկրներ պատրաստ են աշխատել ուկրաինական կարգավորման վրա, «բացարձակ փակուղային է»։