Նորվեգիայի թագավոր Հարալդ V-ը հոսպիտալացվել է Մալայզիայում արձակուրդի ժամանակ ստացած վարակի պատճառով։ Այս մասին իր կայքում գրում է նորվեգական NRC հեռարձակող կորպորացիան՝ թագավորական ընտանիքի ներկայացուցիչներին հղումով։
Լրատվամիջոցը հայտնում է, որ 87-ամյա միապետը ստանում է անհրաժեշտ բոլոր օգնությունները ինչպես տեղացի, այնպես էլ նորվեգացի մասնագետներից։
20 տարի առաջ Նորին Մեծությունը քաղցկեղի պատճառով միզապարկի վիրահատության է ենթարկվել։ 2020 թվականին միապետը սրտի վիրահատության է ենթարկվել։ Թագավորը, որը գահը զբաղեցնում է 1991 թվականից, նախկինում բազմիցս հայտարարել է, որ մտադիր չէ հրաժարվել գահից՝ հօգուտ որդու՝ 50-ամյա թագաժառանգ Հաակոն Մագնուսի։