Հետևեք մեզ։

Երևանում բախվել են ոստիկանական ավտոբուսը, Howo-ն, Ford-ն ու Opel-ը. Shamshyan.com

19:53, 27 փետրվար 2024
Երևանում բախվել են ոստիկանական ավտոբուսը, Howo-ն, Ford-ն ու Opel-ը. Shamshyan.com

Այսօր՝ փետրվարի 27-ին, շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։

Ժամը 14:50-ի սահմաններում Խանջյան փողոցից դեպի Ագաթանգեղոս փողոց՝ ժողովրդին հայտնի՝ «Մանկավարժականի» թունելում բախվել են երկաթե ամրաններով բարձված Howo մակնիշի բեռնատարը, Ford-ը, Opel-ն ու ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության զորքերի հաշվեկշռում հաշվառված մարդատար ավտոբուսը:

Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար տուժածներ չկան: