ՄԱԿ-ը կոչ է անում խուսափել ուկրաինական հակամարտության շուրջ բորբոքված հռետորաբանությունից, ճեպազրույցում ասել է կազմակերպության գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը, ի պատասխան Ֆրանսիայի առաջնորդ Էմանուել Մակրոնի խոսքերը մեկնաբանելու խնդրանքին։
Ավելի վաղ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել էր, որ ԵՄ-ն համաձայնել է ստեղծել «խորը հարվածների իններորդ կոալիցիա»՝ Ուկրաինային մատակարարելով միջին և մեծ հեռահարության հրթիռներ։ Նա նաև ասել է, որ Ֆրանսիան ամեն ինչ կանի, որպեսզի Ռուսաստանը «չհաղթի այս պատերազմում»։ Նրա խոսքով՝ արեւմտյան երկրների ղեկավարները քննարկել են Ուկրաինա զորքեր ուղարկելու հնարավորությունը, սակայն կոնսենսուսի գալ դեռ չի հաջողվել։
Հարցին, թե ՄԱԿ-ը համարո՞ւմ է Մակրոնի հռետորաբանությունը էսկալացիոն, Դյուժարիկն ասել է, որ «այս հակամարտության սկզբից մենք տեսել ենք բազմաթիվ հռետորաբանություններ, որոնք կարող էին յուղ լցնել կրակի վրա առանց այդ էլ մահացու հակամարտությունում»։
ՄԱԿ-ն արձագանքել է Ուկրաինայի վերաբերյալ Մակրոնի հայտարարությանը
22:44, 27 փետրվար 2024