ԱՄՆ-ն ակնկալում է, որ F-16 կործանիչներն Ուկրաինա կուղարկվեն արդեն 2024 թվականին։ Այս մասին լրագրողների համար հերթական ճեպազրույցում հայտարարել է Պենտագոնի մամուլի քարտուղար Պատրիկ Ռայդերը։
«Մենք կանխատեսում ենք, որ F-16-ները կմատակարարվեն այս տարի»,- ասել է նա։ Այնուամենայնիվ, Ռայդերը չի նշել Ուկրաինա ինքնաթիռների առաքման ժամկետները: