Հետևեք մեզ։

Այս գիշեր Նորագավիթում հրդեհ է բռնկվել կայանած «Hummer»-ում և «Mitsubishi»-ում. կա վիրավոր (լուսանկարներ)

09:03, 28 փետրվար 2024
Այս գիշեր Նորագավիթում հրդեհ է բռնկվել կայանած «Hummer»-ում և «Mitsubishi»-ում. կա վիրավոր (լուսանկարներ)

Փետրվարի 28-ին, ժամը 04:49-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևանի Նորագավթի 7-րդ փողոցում այրվում են ավտոմեքենաներ, տուժածներ չկան։

 

ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։

 

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է կայանած «Hummer» և «Mitsubishi» մակնիշների ավտոմեքենաներում. առկա է գազի արտահոսք:

 

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ քաղաքացի Ա. Հ.-ն ստացել է ստորին վերջույթի այրվածք, ում շտապօգնության աշխատակիցները տեղում ցուցաբերել են համապատասխան բուժօգնություն։

 

Հրդեհը մեկուսացվել է ժամը 05։10-ին, մարվել՝ 05։35-ին։ Մասամբ այրվել են ավտոմեքենաների շարժիչների հատվածները, սրահները և անվադողերը։