Հետևեք մեզ։

Գնում ես մի տեղ, տեսնում ես՝ ռոկոկո բան է կախած պատից, ասում են՝ բարեգործություն է․ արգելում եմ որևէ բարեգործության բրինձ-լոբի տրամաբանությունը․ Նիկոլ Փաշինյան

11:47, 06 ապրիլ 2023
Գնում ես մի տեղ, տեսնում ես՝ ռոկոկո բան է կախած պատից, ասում են՝ բարեգործություն է․  արգելում եմ որևէ բարեգործության բրինձ-լոբի տրամաբանությունը․ Նիկոլ Փաշինյան

Ես կարծում եմ՝ պետք է դադարեցնել այն պրակտիկան, երբ պետական ձեռնարկությունները դառնում են մեր պատկերացրած ավանդական բարեգործության օբյեկտ։ Ասենք՝ չորս հատ աթոռ, թեկուզ 22 հատ աթոռ, հեռուստացույց և այլն։ Ի վերջո, ՀՀ-ն ի վիճակի է և աթոռ գնել, և հեռուստացույց գնել և այլն։

Այս մասին այսօրվա նիստին ասաց Նիկոլ Փաշինյանը։

«Բայց մյուս կողմից կան մարդիկ, ովքեր ուզում են բարեգործություն անել․ այստեղ պետք է մենք բովանդակային հետևյալ փոփոխությունն անենք․ բոլոր բարեգործական ծրագրերը պետք է տեղավորվեն կառավարության ռազմավարությունների շրջանակում։ Օրինակ, որոշել ենք, որ կրթահամալիր ենք կառուցելու և այն ունենալու է բոլորովին նոր գույք՝ սահմանած չափանիշներին համաձայն։ Նրանք, ովքեր ուզում են բարեգործություն անել, թող ասեն՝ այ այս համալիրի կահավորման համար գումար ենք տալիս։ Մարզային այցերի ժամանակ, դուրս ես գալիս, մտնում ես սոցիալական նշանակության մի օբյեկտ, և տեսնում ես մի հատ ռոկոկո բան է կախած պատից, ասենք՝ Դա Վինչիից։ Ասում ես՝ այս ի՞նչ է, ասում են՝ բարեգործություն, նվեր են տվել, վերցրել ենք։ Այդ նվերի վրա էլ երևի մի 60 ժամ ֆիլմ են նկարել, 25 ռեպորտաժ, 85 պաստառ, թե ինչպես մեծ բարեգործություն տեղի ունեցավ»,-ասաց Փաշինյանը։

 

Նա հանձնարարեց դա դադարեցնել․ «Պետական որևէ հիմնարկության արգելում եմ, որևէ բարեգործության բրինձ-լոբի տրամաբանությունը դադարեցնել ընդհանրապես, ով ուզում է բարեգործություն անի, թող ուղիղ դիմեն նախարարությունը»։