Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցների Լոռու մարզի Ալավերդի համայնքում գործող «Նորայր և Տիգրան» ՍՊԸ-ում անցկացրած ստուգման արդյունքում պարզվել է, որ Ընկերությունը քարի սղոցման, հղկման և մշակման աշխատանքների ընթացքում ապօրինի ջրառ է իրականացնում Դեբեդ գետից՝ չունենալով ջրօգտագործման թույլտվություն։
Տեսչական մարմնի Լոռու տարածքային բաժնի պետի որոշմամբ ապօրինի ջրօգտագործումը կասեցվել է, խողովակաշարը՝ կապարակնքվել։
Ընկերության տնօրենի նկատմամբ կիրառվել են վարչական պատասխանատվության միջոցներ, ներկայացվել շրջակա միջավայրին հասցված վնասի հատուցման պահանջ։