Կրեմլը ծանոթ չէ Wired-ի տեղեկություններին ամերիկյան հետախուզական ծառայությունների կողմից Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին շրջապատողների սմարթֆոնների միջոցով վերահսկելու փորձերի մասին։ Այս մասին լրագրողներին ասել է ՌԴ ղեկավարի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ պատասխանելով ՏԱՍՍ-ի հարցին։
«Մենք չգիտենք, թե ինչի վրա է հիմնված այդ տեղեկությունը, մենք չգիտենք, թե որ ընկերությունների մասին են այնտեղ նշված»,- ասել է նա։