Կառավարության որոշմամբ՝ հայտարարվեց պահեստազորի առաջին խմբի առաջին և երկրորդ կարգերում հաշվառված շարքային, ենթասպայական և սպայական կազմերի պահեստազորայինների վարժական հավաքներ` 2023-ի մայիսի 1-ից մինչև հուլիսի 7-ը ներառյալ:
Վարժական հավաքներին կներգրավվեն մինչև 2715 քաղաքացի:
Նշենք, որ պահեստազորայինների վարժանքներ անցկացնելու մեկ այլ որոշում Կառավարությունը կայացրել էր ս․թ․ մարտի 23-ի նիստում։ Համաձայն որոշման՝ հավաքներն անցկացվելու են ապրիլի 15-ից մինչև հունիսի 15-ը։ Այդ վարժական հավաքներին կներգրավվեն մինչև 953 քաղաքացի։