Հետևեք մեզ։

Քենեդի Կրտսերը մտադիր է մասնակցել ԱՄՆ նախագահական ընտրություններին

12:49, 06 ապրիլ 2023
Քենեդի Կրտսերը մտադիր է մասնակցել ԱՄՆ նախագահական ընտրություններին

ԱՄՆ 35-րդ նախագահ Ջոն Քենեդիի եղբորորդի, իրավաբան Ռոբերտ Քենեդի Կրտսերը հայտ է ներկայացրել նախագահի 2024 թ.-ի ընտրություններում իր թեկնածության առաջադրման համար, գրում է CNN-ը։

69-ամյա Քենեդին մտադիր է առաջադրվել  ԱՄՆ Դեմոկրատական ​​կուսակցությունից։ Նա այդ կուսակցությունից երկրորդ թեկնածուն, որը հաստատել Է նախագահական ընտրություններին  իր մասնակցելու հավանականությունը։

Դեմոկրատականներից հայտ ներկայացրած առաջին թեկնածուն գրող Մարիան Ուիլյամսոնն էր, որը 2020 թ.-ի ընտրություններում ևս ձգտում էր առաջադրվել որպես ԱՄՆ նախագահի թեկնածու։