Այսօր մամուլում հրապարակում էր եղել, այնուհետև նաև ՔՊ-ական պատգամավոր Գագիկ Մելքոնյան լրագրողների հետ զրույցում հաստատել էր, որ իր տան մոտ ռումբ է հայտնաբերվել։
Այս առնչությամբ Hayastan.news-ը փորձեց պարզաբանում ստանալ ՆԳՆ-ից, թե ինչ է ընթացքում են ստացված ահազանգերը և ինչ է արվել։
ՆԳՆ հանրային հաղորդակցության և իրազեկման վարչությունից հայտնեցին, որ ԱԺ պատգամավոր Գագիկ Մելքոնյանի տան մոտ ռումբ չի հայտնաբերվել։ Ինքնաշեն պայթուցիկ սարքի նմանվող առարկա հայտնաբերվել է նույն թաղամասում՝ մեկ այլ տան հարակից տարածքում։ «Ոստիկանների միջոցառումներով պարզվել է, որ տեղի ունեցածը անձնական հարաբերություններ պարզելու հետ է կապված։ Այդ դեպքով կա նախաձեռնված քրեական վարույթ և կան մեղադրյալներ։ Նշված դեպքը որևէ առնչություն չունի վերջերս տեղի ունեցած դեպքերի հետ»,-հայտնեցին ՆԳՆ-ից։