Թուրքիան պատրաստ է ևս մեկ անգամ հարթակ տրամադրել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունների համար: Այս մասին հայտնել է Թուրքիայի նախագահ Էրդողանը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։ Այս մասին Ալբանիայում անցկացվող Ուկրաինա-Հարավարևելյան Եվրոպա գագաթնաժողովի մասնակիցներին ուղղված տեսաուղերձում հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։
«Մենք հիմնովին աջակցում ենք Զելենսկու առաջարկած խաղաղության ծրագրին։ Բայց ես համոզված եմ, որ Ուկրաինայում խաղաղության նախաձեռնությունների հաջողության անհրաժեշտ պայմանը բանակցություններին երկու կողմերի մասնակցությունն է»,-ասել է Էրդողանը։
Հիշեցնենք, որ հունվարի սկզբին Էրդողանն արդեն հայտարարել էր Անկարայի պատրաստակամության մասին ևս մեկ անգամ ստանձնելու միջնորդի դեր՝ ուկրաինական հակամարտությունը լուծելու համար։ Վերջին անգամ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև պաշտոնական բանակցություններ են տեղի ունեցել Ստամբուլում՝ 2022 թվականի մարտին։