Հետևեք մեզ։

Նման միջադեպերը պատիվ չեն բերում որևէ երկրին, պետական պաշտոնը և դիրքը ենթադրում է որոշակի հանրային վարքագիծ․ ԿԳՄՍ նախարարը՝ Ալեն Սիմոնյանի արարքի մասին

13:03, 06 ապրիլ 2023
Նման միջադեպերը պատիվ չեն բերում որևէ երկրին, պետական պաշտոնը և դիրքը ենթադրում է որոշակի հանրային վարքագիծ․ ԿԳՄՍ նախարարը՝ Ալեն Սիմոնյանի արարքի մասին

Նման միջադեպերը պատիվ չեն բերում որևէ երկրին։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, պատասխանելով հարցին, թե ինչ կարծիք ունի Ալեն Սիմոնյանի կողմից քաղաքացու դեմքին թքելու դեպքի վերաբերյալ։

«Պետք է անենք հնարավորը, որ նման միջադեպեր առաջիկայում չկրկնվեն»,-ասաց նախարարը։

Նրա խոսքով՝ ինքն այդտեղ տեսնում է նաև կրթական համակարգի մեծ դերը, ցանկացած իմաստով՝ մշակութային, սպորտի, կրթության ոլորտներում։  Նրա խոսքով՝ դրանք այն ոլորտներն են, որոնք մեծ ներուժ ունեն հանրային համերաշխության համար։ «Այդտեղ մեծ անելիք ունենք»,- ասաց Անդրեասյանը։

Հարցին՝ արդյոք կրթելու խնդիր կա նաև իշխանավորերին, Անդրեասյանը պատասխանեց, որ չի առանձնացնի որևէ մեկին, իսկ հարցերն այնպիսի բնույթի են, որոնց չի պատասխանի․ «Եթե մարդն ունի ատեստատ, ուրեմն կրթվել է, իրավական հարց եք տալիս»։

Ժաննա Անդրեասյանը հավելեց, որ պետական պաշտոնը և դիրքը ենթադրում է որոշակի հանրային վարքագիծ։ 

Դիտարկմանը, թե հանդուժողական պակա՞ս է, նախարարն ասաց, որ հանդուրժողականությունը պետք է բոլորին։ 

Ինչ վերաբերում է ընդդիմության՝ ՄԻՊ թեկնածու Էդգար Ղազարյանի նկատմամբ ՔՊ-ականների վարքագծին, Անդրեասյանը․ «ՄԻՊ ինստիտուտը և դրա հետ կապված բոլոր քննարկումները պետք է լինեն այն ոճի ու տոնայնության մեջ, որոնք հենց խոսում են մարդու իրավունքների և դրա նկատմամբ հարգանքի մասին։Ցավում եմ, եթե հնարավոր չի եղել ապահովելու մակարդակը։ Պետք է հարցադրում անել՝ ինչու հնարավոր չի եղել ապահովելու»։