Ավստրիայի կանցլեր Կարլ Նեհամմերը հայտարարել է, որ առանց բանակցություններին Ռուսաստանի մասնակցության անհնար է Ուկրաինայում խաղաղության հասնել, և պատրաստակամություն է հայտնել վերսկսել երկխոսությունը Մոսկվայի հետ այդ հարցի շուրջ։ Այս մասին հաղորդում է Oe24 հեռուստաալիքը: «Մեզ անհրաժեշտ է նաև Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի ներկայությունը բանակցությունների սեղանի շուրջ, քանի որ հակառակ դեպքում մենք խաղաղության չենք հասնի», - ասել է նա երկուշաբթի Փարիզում Ուկրաինային աջակցող կոնֆերանսի ժամանակ։
2022 թվականի ապրիլին Նեհամմերն այցելել էր Մոսկվա։ Նա այնուհետև Ռուսաստանի ղեկավարի հետ զրույցն անվանել էր «բաց, բայց կոշտ»: Ավստրիայի կանցլերի ժամանումը Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք Արևմտյան կառավարության ղեկավարի առաջին այցն էր ռազմական գործողությունների մեկնարկից հետո։ Ավելի ուշ Նեհամմերը հայտարարել է, որ չի զղջում իր որոշման համար։