Հետևեք մեզ։

Դեռ խոսում ենք․ Վլադիմիր Վարդանյանը՝ առերեսման մասին

13:38, 06 ապրիլ 2023
Դեռ խոսում ենք․ Վլադիմիր Վարդանյանը՝ առերեսման մասին

 Քիչ առաջ լրատվամիջոցներով տեղեկություն տարածվեց, որ այս պահին Ազգային ժողովում ընդդիմադիր և իշխող խմբակցությունների պատգամավորների առերեսում է տեղի ունենում՝ «Հայաստան» խմբակցության պատգմավոր Մհեր Սահակյանի մասնակցությամբ միջադեպի հետ կապված: Ընդդիմադիրներից ներկա են Գեղամ Նազարյանը, Արծվիկ Մինասյանը և Մհեր Սահակյանը, և մի շարք ՔՊ-ականներ, այդ թվում՝ Վլադիմիր Վարդանյանը, որին հարվածել էր Մհեր Սահակյանը:

Hayastan.news-ը կապ հաստատեց Վլադիմիր Վարդանյանի հետ, որն ասաց, որ քննարկման է և հաստատեց տեղեկությունը, որ առերեսում է տեղի ունենում։ Հարցին՝ ավարտվե՞լ է առերեսումը, որի մասին գրել էին, Վարդանյանն ասաց․ «Ոչ, դեռ խոսում ենք»։

Հիշեցնենք, որ մարտի 31-ին միջադեպ էր տեղի ունեցել Ազգային ժողովի պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի փակ նիստում ՔՊ-ական պատգամավոր Վլադիմիր Վարդանյանի և Մհեր Սահակյանի միջև, որի ընթացքում Մհեր Սահակյանը մեկ անգամ բռունցքով հարվածել էր Վլադիմիր Վարդանյանին, որից հետո Վարդանյանը տեղափոխվել էր հիվանդանոց, իսկ Սահակյանը՝ ոստիկանական բաժանմունք և ձերբակալվել 72 ժամով։

 

Վահե ՄԱԿԱՐՅԱՆ